National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.10.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի հետ
1 / 1

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ՀՀ ԱԺ ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, պատրաստ է սերտորեն համագործակցել գործընկերների հետ՝ ի նպաստ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների ապահովման:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ անցյալ ամիս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է լարվածության աճի միտում:

ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն արձանագրել է, որ Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ՀԱՊԿ ԽՎ գործընկերների կողմից Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման դատապարտումը: Զրուցակիցներն անընդունելի են համարել հակամարտությունների լուծման ուժային մեթոդները:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովն առաջարկել է գալիք տարվա գարնանը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների համատեղ նիստն անցկացնել Երեւանում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am